Հայտնի է, որ գալիք՝ 2024 թվականը Վիշապի տարի է․ այդ տարում ծնված մարդը զարմանալիորեն վառ, ուժեղ և գրավիչ անհատականություն է: Նրա էներգիայի, երևակայության և աշխարհի նկատմամբ ոչ ավանդական հայացքի շնորհիվ, որտեղ էլ որ նա լինի, նրա համար դժվար է աննկատ մնալ։
Վիշապի տարում ծնվածների թվում կան շատ ուժեղ և նշանավոր մարդիկ՝ Սալվադոր Դալին, Նիկոլայ II-ը, Բեռնար Շոուն, Ֆրիդրիխ Նիցշե, Զիգմունդ Ֆրեյդը, Ջոն Լենոնը, Չե Գևարան, Ժաննա դ'Արկը, Սառա Բերնհարդը, Մարլեն Դիտրիխը, Մարչելո Մաստրոյանին, Ժան Ժակ Ռուսո, Իմանուել Կանտը, Մարտին Լյութեր Քինգը, Աբրահամ Լինքոլնը, Քրիստիան Դիորը և այլք:
Նրանք բոլորը, յուրաքանչյուրն իր ոլորտում, հեղափոխություն իրականացրեցին։ Իսկ նրանցից ոմանք ուղղակի տակնուվրա են արել աշխարհը։
Վիշապ կանանց թվում կան բազմաթիվ հայտնի դերասանուհիներ և երգչուհիներ՝ Մարլեն Դիտրիխը, Մոնիկա Բելուչին, Սանդրա Բալոքը, Ժուլիետ Բինոշը, Զեմֆիրան, Նատալյա Վետլիցկայան։
Ի դեպ, արական սեռի վիշապների շարքում կան նաև շատ տաղանդավոր դերասաններ՝ Ալ Պաչինոն, Նիկոլաս Քեյջը, Կիանու Ռիվզը և կանանց սիրելին՝ Մաքսիմ Գալկինը։
Շատ են նաև Վիշապ-երաժիշտները․ այդ համաստեղծության տակ ծնվել են այնպիսի կուլտային դեմքեր, ինչպիսիք են Ջոն Լենոնը, Ռինգո Սթարը, Պլաչիդո Դոմինգոն, ինչպես նաև Նիկոլայ Բասկովն ու Օլեգ Սկրիպկան։
Երաժիշտներից յուրաքանչյուրն իր ժամանակին բեկում մտցրեց։ Կարելի է ժամերով խոսել այն մասին, թե ինչ է արել Ջոն Լենոնը երաժշտության համար, և նրա հիթերը երբեք չեն հնանում։
Դե, մեր ժամանակների ամենակարևոր և ամենաակնառու «Վիշապներից» է, իհարկե, ՌԴ երկարամյա առաջնորդ Վլադիմիր Պուտինը, ով որոշում է երկիր մոլորակի գրեթե մեկ վեցերորդի ճակատագիրը, եթե ոչ՝ ավելին։
Նրա գործունեության մասշտաբները կարելի է համեմատել Չե Գևարայի, Մարտին Լյութեր Քինգի և Աբրահամ Լինքոլնի գործողությունների հետ, որոնք, ի դեպ, նույնպես ծնվել են Վիշապի տարում։
Վիշապի ամենատաղանդավոր դերասանուհիներից է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։ 47-ամյա գեղեցկուհին բազմաթիվ հեղինակավոր կինոմրցանակների դափնեկիր է և գեղեցկության վարկանիշի առաջատար։
Մոնիկայի հասակակից Սանդա Բալոքը տաղանդավոր օսկարակիր ամերիկացի դերասանուհի է։ Ի դեպ, փառքը նրան, ինչպես Մոնիկա Բելուչիին, հասուն տարիքում է հասել։
Բալզակյան տարիքի հասած ֆրանսիացի դերասանուհի Ժուլիետ Բինոշը ետ չի մնում իր ձեռքբերումներից։ Նրա մասնակցությամբ ֆիլմն իսկական գլուխգործոց է։ Մենք, իհարկե, նրան հիշում ենք «Անգլիացի հիվանդը» ֆիլմից, որի համար նա ստացել է 7 լավագույն կինոմրցանակ։
Վիշապի տարում ծնված տղամարդկանց թվում կան ականավոր մարզիկներ՝ ֆուտբոլիստներ Պելեն (լուսահոգի) և Անդրեյ Շևչենկոն, բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն։
Արական վիշապների մեջ Անդրեյ Շևչենկոն հատկապես առանձնանում է իր ժողովրդականությամբ և սպորտի պատմության մեջ ներդրած ավանդով։ Հիշեք, նրա շնորհիվ էր, որ ամբողջ աշխարհն իմացավ, որ Ուկրաինան հայտնվել է քարտեզի վրա։ Միգուցե, եթե նա այդքան վարպետորեն գոլեր չխփեր, գուցե Եվրոպան չիմանար, որ Ուկրաինան Ռուսաստան չէ։
Վիշապ տղամարդկանց ամենամեծ բնորոշ հատկանիշն արտաքին հմայքն է և ներքին տղամարդկային միջուկը: Իզուր չէ, որ դերասաններ Ալ Պաչինոն և Կիանու Ռիվզն իսկական մաչո տղամարդիկ են, ովքեր նվաճում են հարյուրավոր կանանց սրտեր:
Դե, ինչ, որոշակի տեղեկություն ունեցաք ամենահայտնի և տաղանդավոր վիշապների մասին: Այժմ առաջ գնացեք և պատրաստեք փոքրիկ «Վիշապին»: Ի վերջո, եթե երեխան ծնվում է Վիշապի տարում, նա հնարավորություն ունի դառնալու նշանավոր անհատականություն: