Այլ

Ես Նիկոլն եմ, չես հիշու՞մ

Ես Նիկոլն եմ, չես հիշու՞մ

Մի անկեղծ բան ասեմ․ Թրամփ- Փաշինյան ձեռքսեղմումից  նիկոլականներն այնքա՜ն  շատ են ոգևորվել, որ էլ չափ ու սահման չկա։ Գրում են՝ հիմա հասկացա՞ ք ինքնիշխանությունը որն է։ Ես էլ ,, քոլերն ընկած, ասի՝ մի տեսնեմ էդ ինչ ձեռքսեղմում է, մի քիչ էլ ես ոգևորվեմ։ Շուն ու գել՝  մեր վարչապետն է, շատ էլ թե ասում են՝ մեր վարչապետ կոչեցյալն է։ Բացեցի Փաշինյանի ֆեյսբուքյան  էջը՝ տեղադրածս նկարը ու «կեցցե ինքնիշխան վարչապետը» կոչ- գրառումներն ինձ դիմավորեցին։ Հիմա մի կողմ թողնեմ  Փաշինյան - Թրամփ ձեռքսեղմում-ծանոթությունը ու մի հեռավոր դիպված պատմեմ, որը շատ նման է այս ձեռքսեղմանը։ 

Տարիքն առած ու հիշողությունը կորցրած հայրենակիցս հանդիպում է իր եղբոր տղային։ Եկել էր ծնունդը շնորհավորելու։ Երբ եղբոր տղան սեղմում է ձեռքն ու բարեմաղթանքներ անում, հայրենակիցս շփոթված աչքերով ինձ է նայում ու հայացքով հարցնում՝ էս ո՞վ է։ Ասում եմ՝ Սուրիկն է, եղբորդ տղան, չես հիշու՞մ։ Միանգամից ոգևորվում է․
-Վա՜յ, ո՞նց չեմ հիշում, Սուրիկ ջան, ցավդ տանեմ, ձեռքը բռնում ու սկսում է քաշքշել, թշերը պաչել ու լաց լինել։ 
Մի րոպե հետո նույնը կրկնվում է։ Սուրիկը որ սկսում է խոսել, հայրենակիցս  էլի նայում է ինձ ու աչքերով հարցնում՝ Էս ո՞վ է․․․ Սուրիկն է՝ չես հիշու՞մ,- նույնը կրկնում եմ։ Ինքն էլ թե՝ բա ո՞նց չեմ հիշում, Սուրիկ ջան․․․ 10 րոպեի մեջ նույն երևույթը մի 10 անգամ կրկնվում է։ Շրջապատող մարդիկ ծիծաղից մեռնում են ու ինձ սաստում ՝ լավ, վերջ տուր, մեռանք․․․

Նիկոլ Փաշինյանի ու Թրամփի ձեռքսեղմումը նայելուց  այս պատմությունը եկավ մտքիս։ Ոնց ուզում եք՝ հասկացեք։ Չեմ հավատում, որ Թրամփը հիշողությունը կորցրած մարդու տպավորություն է թողնում։ Ոչ դեմքն է հիշում, ոչ ազգանունը, ոչ էլ այն երկիրը, որտեղից եկել է։ Եթե այդպես լիներ, Ալիևին էլ  չէր հիշի ու հարցնի՝ որտե՞ղ է հայրենակիցդ։ Փաշինյանն էլ Թրամփին չէր ներկայանա ու հիշեցնի, որ ինքը Հայաստանի վարչապետն է։ Հիշեցումից հետո Թրամփը ձեռքը քաշքշում ու ասում է՝ վա՜յ,  ո՞նց չեմ հիշում։ Հաջորդ այցերից հետո էլի նույնն է լինելու, Թրամփը չի հիշելու ու անընդհատ ասելու է Ալիևին՝ հայրենակիցդ ու՞ր է։ 

Զարմանում եմ՝ ի՜նչ մի ոգևորվելու բան կա։ Որ կողմիցէլ հարցին նայենք՝ բառացի  ողբ է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image