Հասարակություն

Ով էր վարձակալել ուղղաթիռը, որով Ավինյանը Երևանից Սևան է թռել

Ով էր վարձակալել ուղղաթիռը, որով Ավինյանը Երևանից Սևան է թռել

Մենք գրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Սեւան է հասել ուղղաթիռով։ Նա մեկնել էր մասնակցելու Սևան սամմիթին: Ինստագրամի իր էջի սթորի բաժնում Ավինյանը նաև տեսանյութ էր հրապարակել ուղղաթիռի միջից, որտեղ օդաչուի կողքը նստած է` ականջակալներով։

Տպավորություն էր, թե համայնքային բյուջեից են նման ճոխ ծախսեր արվում, քանի որ ուղղաթիռով թռիչքները բավականին թանկ արժեն: Մենք հետաքրքրվեցինք, թե դա ինչ ուղղաթիռ է և ով է հոգացել ծախսերը: Պարզվեց, ուղղաթիռը վարձակալել է GTB Holdings-ի հիմնադիր Գրիգոր Տեր- Ղազարյանը, ով հայտնի դարձավ հատկապես Կասկադ համալիրի պրոյեկտի կառուցապատման իրավունքը ստանալուց հետո, որը Երևանի ամենաթանկ ներդրումային նախագծերից մեկն է: Ուղղաթիռում եղել են երեք անձ` քաղաքապետն իր կնոջ հետ և Տեր-Ղազարյանը, ով նույնպես մասնակցում էր Սևանի սամմիթին:

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image