Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, «Ինտեր Մայամի» ակումբի հարձակվող Լիոնել Մեսին նոր ֆուտբոլային ռեկորդ է սահմանել։ Նա դարձել է առաջին մարզիկը, ով իր մարզական կարիերայի ընթացքում 1300 արդյունավետ գործողություն է իրականացրել։
Այս արդյունքը նա գրանցել է ԱՄՆ Գլխավոր ֆուտբոլային լիգայի՝ MLS-ի քառորդ եզրափակչի փլեյ-օֆֆում՝ «Ցինցինատիի» հետ հանդիպման ժամանակ (4:0)։ Նա այդ հանդիպմանը մեկ գոլ է խփել եւ կատարել երեք արդյունավետ փոխանցում։ Մեսին կատարել է 404 գոլային փոխանցում, խփել 896 գոլ։