Հասարակություն

«Ամեն ինչ արեք, որ Հայաստանում մարդիկ զզվեն ապրել», «Սա բան ու գործ չունի, հիմա էլ յութուբ է գովազդում». քոմենթներ

«Ամեն ինչ արեք, որ Հայաստանում մարդիկ զզվեն ապրել», «Սա բան ու գործ չունի, հիմա էլ յութուբ է գովազդում». քոմենթներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն օր հասարակությանը զարմացնում է կենցաղային ու վարչապետին ոչ հարիր ֆեյսբուքյան գրառումներով ու լայվերով: Նա ամեն օր ուղիղ եթերում երաժշտություն է լսում, սրտիկներ ցուցադրում, փողկապ կապում եւ այլն: Այսօր էլ առավոտ կանուխ Փաշինյանը ուղիղ եթերի միջոցով «լավ լուր» հաղորդեց հպարտ քաղաքացիներին, որ Յութուբը միացրել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը Հայաստանում: Այսինքն, յութուբում տեսանյութերից մարդիկ կարող են փող աշխատել: Չնայած Հայաստանը հիմա ամենացածր գնային զոնայում է եւ մեծ գումարների մասին անգամ մեծ լսարան ունեցողները չեն կարող երազել, բայց այնուամենայնիվ, տարօրինակ է երկրի ղեկավարի ցնծությունը մի բանի առիթով, որն իր հետ կապ չունի եւ որը գոնե պետական բյուջե եկամուտներ չի բերելու:

Այս հայտարարությանը ֆեյսբուքյան օգտատերերն արձագանքել են հետևյալ գրառումներով.

Վակա Ալմազյան. «Սա բան ու գործ չունի, հիմա էլ յութուբա գովազդում»:

Վարսիկ Մելքոնյան. «Դու էն ասա` ինչքան հարկ են մուծելու գումար վաստակողները»:

Արսեն Գասպարյան. «Երկիրը կառավարի յութուբը քեզ ինչ»:

Սերոբ Խաչատրյան. «Արա, կլինի դու էլ բան չփոխես, ուղղակի ռադ լինես»:

Ալեքս Վարդանյան. «Մի հատ կասեք` խի ա՞ սպանություները օր օրը շատատում, դեռ այդքանը»:

Լուսինե Գաբրելյան. «Ընտրությունները տարին մեկ դրեք, որ պարտաճանաչ ու պատասխանատու աշխատեք»:

Կառլեն Մկրտչյան. «Արա, քեզ դրա համար վարձատրե՞լ են: Ամեն տեղ քիթդ խոթում ես»:

Արմեն Գևորգյան. «Մի քանի կոպեկ իրենց գովազդից հարկվելու է, բայց մեզնից համ հարյուրապատիկ ավել են տանելու, համ էլ գովազդներով զզվեցնելու են։ Ձեզ թվում է, լավ բա՞ն եք արել, հեսա երգիչները կլիպներ կդնեն ու ամբողջ գումարը կհարկեք, նրանք էլ հիմար են, մինչև հիմա, ոնց ԱՄՆ ում դրել են, նույն կերպ էլ կդնեն։ Ամեն ինչ արեք, որ Հայաստանում մարդիկ զզվեն ապրել»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image