Այս կիրակի Նիկոլ Փաշինյանը հերթական շրջիկ պատարագին է մասնակցել Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։ Մեզ պատմեցին, որ վաղ առավոտյան թիկնազորն այցելել է Գավառի եկեղեցի, նախապատրաստել են, որ Փաշինյանն այնտեղ պատարագի մասնակցի, սակայն չգիտես ինչու հանկարծ պլանները փոխվել են և նա գնացել է Սևանի եկեղեցի: Պատարագիչ քահանան` Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը, արդեն մի 15 րոպե սկսած է եղել պատարագը, երբ եկեղեցու հոգևորականներից մեկը տեղեկացրել է, որ անսպասելի «հյուր» ունեն: Սակայն եկեղեցի մտած Փաշինյանը չի միջամտել պատարագի ընթացքին, պատարագիչն էլ իր ավանդական խոսքն է ասել` առանց զեղչելու Վեհափառի անունը: Փաշինյանն ու իր հետ եկածները լուռ լսել են և պատարագն ավարտվելուն պես հեռացել: Փաշինյանը պատարագից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում, ինչին ֆեյսբուքյան օգտատերերը անարձագանք չեն թողել, կատարելով հետևյալ գրառումները.
Արթուր Խաչատրյան. «Դու ո՞ւր, սրբությունը ո՞ւր»:
Արարատ Հակոբյան. «Դու Աստծո հետ ի՞նչ գործ ունես, ա՛յ անաստված, Սուրբ պատարագը մի պղծի ու ապականի»։
Գեորգի Գուլկանյան. «Համացանցը ծանրաբեռնված է իշխանական կեղծ օգտատերերով... Երկրի կործանողները..... Վերջ տվեք, ԱՄՈԹ Է...»:
Սերգեյ Վարդանյան. «Կապիկություն»:
Կարինե Աբգարյան. «Էդ լավ է, որ փրկության մասին ես մտածում, բայց վատ է, որ Քրիստոնյաները քեզնից փրկվելու ելք են փնտրում»:
Ալեքսանդրա Մուրադյան. «Մեր եկեղեցիներից հեռու քեզ պահի, մենակ ուղեղից թույլերը չեն հասկանում էս կեղծավորությանդ իմաստը»:
Նունե Վահանյան. «Աղանդավորների հավաք. Ստացար, լսեցիր Վեհափառի անունը - թուրքին ծախված ստահակ»:
Մովսես Պետրոսյան. «Գյոռբագյոռ լինես, պրծնենք»
Տիրան Հարմադյան. «Հանկարծ նա քրիստոնյա է դարձել. նա նույնիսկ մկրտված չէ և ոչ էլ ամուսնացած է եկեղեցում»
Արա Մուրադյան. «Նայեք փաշազադեն չիմանա հանկարծ»:
Լուսինե Սամվելովնա. «Որտեղ պղծված չի` գնա ու պղծիր»:
Մարգարիտա Կարապետյան. «Ախր դու հայ Առաքելական եկեղեցու հետևորդ չես, ինչո՞ւ ես մեր եկեղեցիները պղծում քո ներկայությամբ, այ սատանիստ:
Սոֆյա Բարսեղյան. «Նիկոլ, մենք քեզ ընտրեցինք, որ գործ անես բայց ցավոք սրտի դարձար թուրքի քոթոթը։ Ժողովուրդ, այս վախկոտը հանձնեց և հանձնելու է մեր հայրենիքը ռուս- թուրքական դաշինքին»: