Թե օրական քանի կիլոգրամ ու քանի կուբամետր կեղծիք կամ անհեթեթություն է լսում ՀՀ քաղաքացին, թե ինչքան պաշտոնական ստորության, անգործության, տգիտության է բախվում նա, թե ինչպես են վիրավորում նրա լսելիքը անգրագետ հայերենով, տգեղ հայհոյանքներով ու անպարկեշտ արտահայտություններով, դժվար է նկարագրել ու չափել: Դրանց քանակն ահռելի է` քաղաքացու առողջության եւ գիտակցության համար վտանգավոր: Եվ այդ քանակը թվաբանական պրոգրեսիայով աճելու է` ընտրությունների մոտենալուն զուգահեռ: Միաժամանակ նաեւ նոր աղետներ ու արհավիրքներ են մեզ պատուհասելու: Օդի աղտոտության աստիճանը Երեւանում հասել է աստղաբաշխական չափերի, Ճամբարակի, Բերդի ու Դիլիջանի անտառները շարունակում են այրվել, իրավապահները ձերբակալել են ֆիզկուլտինստիտուտի եւ ԲՈԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների` կաշառքի ու չարաշահումների մեղադրանքով, խուզարկություններ են իրականացվել Աբովյանի հեղինակությունների տներում` զենք են փնտրում: Եվ նույն օրն Ազգային ժողովում քաղբանտարկյալների թեմայով լսումներ են ընթանում, որն իրավապահ կառույցների ղեկավարները կազմակերպված բոյկոտել են: Նրանք 2008 թ. մարտի 1-ի թեմայով լսումներին են միայն գնում եւ նախկին իշխանություններին խարազանող ելույթներ ունենում: Լսումները բոյկոտել են նաեւ ԵՄ անդամ երկրների դեսպանները, որոնք մինչեւ 2018-ը մոմով քաղբանտարկյալ, ճնշված լրագրող ու լրատվամիջոց էին փնտրում, որ հայտարարություն անեն, զեկույց գրեն: Այսօրվա Հայաստանի «դեմոկրատիայի մակարդակը» նրանց լիովին բավարարում է` ո՛չ բարձրաստիճան հոգեւորականների կալանավորումները, ո՛չ մեկ նախադասության համար բանտարկված գործարարի, ո՛չ հայհոյանքի համար երկրորդ անգամ «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնված լրագրողների ճակատագիրը նրանց չի հետաքրքրում:
Քաղաքականություն
Յո երթաս, Հայաստան
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯