Նորապատ գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել 63-ամյա կնոջը։ Այս մասին փոխանցում են ոստիկանությունից։
«Վերջինիս որդին իր անունով հաշվառված որսորդական զենքով կրակոցներ է արձակել․ 3 անձ մահացել է։
Նորապատի 38-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, խոստովանել կատարածը, հանձնել զենքը»։