Այլ

Պետությունից աջակցություն կստանան

Պետությունից աջակցություն կստանան

Ամերիկյան բյուջետային Frontier Airlines եւ Avelo Airlines ավիաընկերությունները հույս ունեն, որ գործող ամերիկյան վարչակազմից կստանան պետական ֆինանսական օգնություն՝ 2,5 միլիարդ դոլարի չափով՝ այն երաշխիքների դիմաց, որը թույլ է տալիս կառավարությանը ձեռք բերել իրենց բաժնետոմսերը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հոդվածի, հենց այդքան գումար է կազմում այս տարվա երկրորդ կեսին երկու ավիաընկերությունների կողմից հավելյալ ծախսելիք միջոցները։

Հաշվարկի հիմքում դրված է այն կանխավարկածը, որ վառելիքի գինը 1 գալոնի կամ 3,79 լիտրի դիմաց կմնա 4 դոլար՝ մինչեւ այս տարվա վերջ։ Երկու ավիաընկերությունները հայտ են ներկայացրել այն ժամանակ, երբ դաշնային կառավարությունը առանձին դիտարկում է մինչեւ կես միլիարդ դոլարով Spirit Airlines-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, որպեսզի կանխի վերջինիս կազմալուծումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image