Հասարակություն

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել 

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել 

Ռուսաստանից փախուստի դիմած «Ռոսկոսմոսի» նախկին թոփ-մենեջեր Վլադիմիր Մեշկովի նկատմամբ դատարանը հեռակա կալանքի որոշում է կայացրել։ Հայտարարվել է միջազգային հետախուզում։ Մեշկովը կասկածվում է 600 միլիոն ռուբլու հափշտակության մեջ։

Համաձայն գործի նյութերի, 41-ամյա Մեշկովը, ով նաեւ ՌԴ նախագահի Մերձվոլգյան շրջանում լիազոր ներկայացուցչի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, կասկածվում է մի խումբ անձանց հետ բյուջետային միջոցների հափշտակության մեջ, որոնք հատկացվել էին Գիտափորձարարական կենտրոնի վերանորոգման համար։

Կենտրոնը «Ռոսկոսմոսի» գլխամասային կազմակերպությունն է, որտեղ իրականացվում են ռազմավարական նշանակության փորձարկումներ։ Վերանորոգման համար պետական գանձարանից հատկացվել էր 3,2 միլիարդ ռուբլի։ Առանձնակի խոշոր չափերով խարդախության գործը հարուցվել էր 2019 թվականին։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image