Նախիջեւանը հնագույն ադրբեջանական հող է, սակայն այն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողության ժամանակ, որի նպատակով երեկ ժամանել է Թուրքիա և հանդիպել այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
«Ինչպես գիտեք, Նախիջեւանը հնագույն ադրբեջանական հող է։ Սակայն ավելի քան մեկ դար այն անջատված է Ադրբեջանի հիմնական մասից։ Սրա պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության անկումից հինգ ամիս անց խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրն անջատեց Ադրբեջանից և միացրեց Հայաստանին։
Այսպիսով, խզվեց ցամաքային կապը Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի միջև։
Ավելի քան մեկ դար շարունակվող այս անարդարությունը խիստ բացասաբար է անդրադարձել Նախիջեւանում ապրող մեր հայրենակիցների կյանքի վրա։ Մասնավորապես, Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսվելուն պես Հայաստանը օկուպացրեց Ղարաբաղը՝ միաժամանակ շրջափակելով Նախիջեւանը։ Նրանց ծրագրերը ներառում էին նաև Նախիջևանի գրավումը։ Բայց այն ժամանակ հայրս՝ Հեյդար Ալիևը, որպես Նախիջևանի ղեկավար, դա թույլ չտվեց, և բոլոր նախիջևանցիները մոբիլիզացվեցին Նախիջևանի պաշտպանության համար, պաշտպանեցին իրենց հայրենի հողը և տեղը դրեցին օկուպանտին։
Այն ժամանակ Նախիջեւանի օկուպացված չլինելու պատճառներից էր նաեւ այդ ժամանակ կառուցված Ումիդի կամուրջը, որը կապում էր Նախիջեւանը Թուրքիայի հետ, ինչպես նաեւ այնտեղից եկող օգնությունը։ Սա նշանակալի ներդրում ունեցավ Նախիջեւանի պաշտպանության գործում»,- ասել է Ալիեւը՝ հերթական անհեթեթ մեղադրանքները հասցեագրելով հայերին։