Պակիստանում, Կարաչիի ափերի մոտ ռադարներից անհետացել է տեղի K2 Airways ավիաընկերությանը պատկանող օդանավ։ Օդանավում եղել են անձնակազմի հինգ անդամները։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Boeing 737 օդանավը Կարաչի էր մեկնում Շարժայից։
Վերջին տվյալների համաձայն, ռադարները վերջին անգամ արձանագրել են բարձրության կտրուկ անկում եւ կուրսի կտրուկ փոփոխություն։ Օդաչուն նաեւ հայտնել էր նավիգացիայի հետ ի հայտ եկած խնդիրների մասին։ Նշենք, որ K2 Airwaysժ-ը բեռնափոխադրումներ իրականացնող ավիաընկերություն է։