Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները:
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ եւ մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ:
ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական եւ լրացուցիչ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել է 10970-ը (68.5 %) դիմորդ` 9788-ը հիմնական, 1182-ը՝ լրացուցիչ փուլի արդյունքում. նախորդ տարի ընդունվել էր 10720 դիմորդ (75.3 %)։ Ընդունելության 2 քննություններից դրական շեմը հաղթահարել է 11787 դիմորդ՝ մասնակիցների 73,6%-ը։
Միաժամանակ, 2025/26 ուսումնական տարվա համար հատկացվել էր 2142 անվճար եւ 9984 վճարովի տեղ։ Հատկացված տեղերից թափուր է մնացել 1174-ը (219 անվճար եւ 955 վճարովի), ինչը շուրջ 5 անգամ քիչ է 2024 թ․-ի ցուցանիշի համեմատ (6174 տեղ)։
Ընդունված 10970 դիմորդներից 1182-ը բուհ է ընդունվել ընդունելության լրացուցիչ փուլի արդյունքում․ նրանցից 990-ն ընդունվել են պետական, իսկ 192-ը՝ ոչ պետական բուհեր։
Ինչ վերաբերում է մասնագիտությունների ընտրությանն, ապա այս առումով պատկերն առանձնապես չի փոխվել նաեւ այս տարի: Համաձայն ԳԹԿ-ի, իրավագիտությունը, տնտեսագիտությունը, միջազգային հարաբերությունները, բժշկական մասնագիտությունները շարունակում են բավական պահանջված մնալ։
Հիմնական փուլի արդյունքում ինչպես տարիներ շարունակ, այս անգամ եւս ամենաշատ ընդունելությունն ունի ԵՊՀ-ն, որին հաջորդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ճարտարապետության եւ շինարարարության ազգային համալսարանը, Բրյուսովի անվան պետական համալսարանը։
Հատկանշական է, որ այս տարի պետական բուհերում 25, իսկ ոչ պետական բուհերում 96 մասնագիտության գծով դիմորդներ չկան, ինչպես օրինակ՝ մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, պարենամթերքների տեխնոլոգիա, բույսերի պաշտպանություն, անտառային տնտեսություն եւ այլն։
Մշակույթ
Պետական բուհերում` 25, ոչ պետականներում` 96 մասնագիտության գծով դիմորդներ չկան
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯