Հասարակություն

Մի օր պահանջեք, որ Ձեզ բերեն Գյումրու Պոլիգոններ․ գյումրեցիները՝ Փաշինյանին

Մի օր պահանջեք, որ Ձեզ բերեն Գյումրու Պոլիգոններ․ գյումրեցիները՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ երկու օր անցկացրեց Շիրակի մարզում, մի ամբողջ օր մարզի համայնքներում շրջայց իրականացրեց, մյուս օրն էլ տրամադրեց հեծանվային զբոսանքին եւ սեփական կուսակցության՝ ՔՊ-ի  հետ նիստ անցկացնելուն։

Փաշինյանը ողջ օրը համայնքներում պտտելուց հետո միայն ուրբաթ երեկոյան Գյումրի հասավ՝ մարզպետի եւ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի  ուղեկցությամբ։Ավելի վաղ գրել էինք, որ նրան քաղաքային իշխանության ներկայացուցիչներից՝ «Բալասանյան դաշինքից» որևէ մեկ չէր դիմավորելու, ինչպես սպասվում էր, այդպես էլ եղավ։ Գյումրու կենտրոնական հրապարակում շարված միկրոավտոբուսները տնտղելով՝ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյոք շահագործվում են դրանք։ Նկատենք, որ միկրոավտոբուսները շատ վաղուց են շահագործվում, բերվել են մաս-մաս։ Վերջին 20-ը գնելու համար 361 միլիոն 533 հազար 320 դրամ հատկացվեց, համայնքի ներդրումը 55 տոկոսն էր՝ 198 միլիոն 843 հազար 326 դրամի չափով։

Փաշինյանը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով, շտապեց տեղեկացնել՝ Գյումրիին աջակցել ենք միկրոավտոբուսներ ձեռքբերման հարցում, ինչպես նաեւ 1.1 մլրդ դրամի բարեկարգման ծրագիր ենք իրականացնում, որի թագը կլինի ժամանակակից շատրվանը։Ի դեպ, նրա պատվին շատրվանն էլ երեկոյան փորձարկեցին։ Նիկոլ Փաշինյանն օրվա մեջ եղավ նաև Գյումրու ծննդատանը եւ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրում շինարարության գործընթացում առկա խնդիրներին ծանոթացավ տեղում։
Գյումրիում բարերարի կողմից մեկնարկած ծննդատան կառուցումը կավարտի Կառավարությունը:  Ուրախությամբ տեղեկացրել էր նա՝ հիշատակելով նաև Գյումրի բ/կ-ում մասնավոր ներդրողի կողմից 1.2 մլն. եվրո արժողությամբ ՄՌՏ սարք տեղադրելու մասին:
Ինչևէ, մինչ կառավարության ղեկավարը այս իշխանության  ձեռքբերումներով էր հիացած եւ կարծես թե այդպես էլ  էական խնդիրներ չտեսավ Հանրապետության  երկրորդ քաղաքում, գյումրեցիները փորձել են հենց նրա տեսանյութերի  մեկնաբանություններում ներկայացնել քաղաքի իրական խնդիրները ՝ թողնելով հազարավոր գրառումներ: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը․

«Տիկո Պապ-հանրապետության երկրորդ քաղաքին տրանսպորտ են ձեռք բերել` Գազել ու դրանով հիանում ե՞ք։ Դուք հարցրեցի՞ք սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց` հարմա՞ր է ձեզ էդ տրանսպորտը, որը նույնիսկ նախատեսված էլ չէ ներհամայնքային երթուղի սպասարկելու համար, թե՞ շոու էր, արիք, գնաց։ Էդ ոլորտը Գյումրիում խայտառակ վիճակում է` Ձեզ տեղեկացրի՞ն։ Վճարն ընդունող սարքերը կեսի մեջ է տեղադրված, երեկոյան 8ից հետո մարդիկ չեն կարող տեղաշարժվել, քանի որ տրանսպորտ չկա, ես քաղաքացիներից լիքը բողոքներ եմ ստանում վարորդների պահվածքի վերաբերյալ, ձեր «ձեռքբերում» համարվող Գազելներից։ Սրա ի՞նչն եք համարում ձեռքբերում»։

«Левон Мартиросян-  Մի օր պահանջեք, որ Ձեզ բերեն Գյումրու Պոլիգոններ թաղամաս և կտեսնեք, թե դժոխքը որն է։Ցեխ ու չամռի մեջ կորած փողոցներ, առանց մայթերի։Բորյան, Կնունյանց, Կամո փողոցների վիճակը ուղղակի խայտառակություն է»։

«Narine Baroyan-Ապրում եմ Գյումրի կենտրոնում՝ նորաբաց շատրվանների և վերականգնվող Աբովյան փողոցում։Ամբողջ ամառ աշխատում էին մի քանի շինարար, աշխատուժի բացակայության պատճառով մինչև հիմա չի ավարտվում Աբովյան փողոցի հիմնանորոգումը » :

«Армине Мкртчян-մի հատ հարցրեք՝ ինչի են էդ միկրոավտոբուսները կանգնած վարորդների տների բակերում։Երեկոյան ժամը 19 ից հետո Մուշ թաղամասից ոչ մի տրանսպորտ չի աշխատում»։

«Արմեն Գասաբյան-Գազելի մակարդակին էլ երկիր կկառուցեք, ամեն նորակառույց թե՛ փողոց, թե՛ շինություն 1-2 տարվա կյանք ունի»։

«Artur Kheboyan-էդ ռուսական աղբը մի առեք որպես ավտոբուս, ափսոս չի գումարը վատնում եք, դրանց տեղը ավելի լավ կլիներ մի երեք հատ եվրոպական որակով ավտոբուս լիներ, հատուկ ռուսական աղբ եք առնում, որ ատկատի գումար շատ լինի՞...»։

«Karine Karine-Ապրեն բարերարները․․․․»:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image