Վերլուծություն

«Сядешь ты»

«Сядешь ты»

2018-ին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ «сядут все»- ով ու առ այսօր իշխանությունը պահում է «сядут все»- ով։ 2018-ին այս արտահայտությունը հնչում էր որպես վճռական խոստում։ Հետո դարձավ քաղաքական կարգախոս։ Հիմա արդեն հիշեցնում է բազմակի օգտագործման սպասք՝ հարմար ցանկացած առիթի։

2026 թվականն է, ոչ մի բան չի փոխվել, Նիկոլ Փաշինյանն էլի լրագրողների խոստանում է՝ «сядут все»։ Եթե առաջ բոլորի մեջ մտնում էին նախկինները, այսօր տեսնում ենք, որ «все»-ի մեջ մտնում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով վտանգ է ներկայացնում նրա աթոռի համար։

Այս արտահայտությունն այնքան ունիվերսալ է դարձել, որ կարելի է պետական կնիք դնել վրան։ Անուն չե՞ս ուզում տալ՝ «сядут все»։ Հարցը շեղե՞լ է պետք՝ «сядут все»։ Բոլորին մի նախադասության մեջ տեղավորե՞լ է պետք՝ դարձյալ «сядут все»։

Ի վերջո, քաղաքականության մեջ ամեն ինչ կարելի է խոստանալ։ Բայց եթե տարիներ շարունակ նույն խոստումն է շրջանառվում, այն աստիճան է մաշվում, որ արդեն հնչում է ոչ թե որպես հայտարարություն, այլ որպես հին սերիալի հերթական կրկնություն՝ Սերիա 257. «Сядут все»։ Եվ ժողովուրդն արդեն «сядут все»- ի մեջ տեսնում է ոչ միայն նախկին նախագահներին, գործարարներին, հերոսներին, այլ հենց իրե՛ն է տեսնում այդ հերթի մեջ։ Երբ ամեն օր գործեր են հարուցվում քաղաքական ակտիվիստների, լրագրողների, ընդդիմադիրների, հերոսների նկատմամբ, մարդիկ հոգեբանական ճգնաժամի մեջ են ընկնում՝ իսկ մեր հերթը ե՞րբ է։

Բայց այս պատմության մեջ կա մի հարց, որը դեռ ոչ ոք բարձրաձայն չի տվել Նիկոլ Փաշինյանին
-Լավ, իսկ դու՞... «բոլորի» մեջ չե՞ս մտնում։

Այս հարցը հանրության մեջ առաջացավ, երբ հասկացավ, որ բոլորի դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը մեծամասնություն չէ։ Նա իր անունից բարձրագոչ խոսելու իրավունքը չունի, որովհետև ժողովուրդը նույն վճիռը կարող է կայացնել իր նկատմամբ․ «Сядешь ты»։ Ինչու՞ համար դու։ Որ էլ ոչ մեկը չնստի, չհետապնդվի, երկիրը խաղաղվի։

Լրահոս

Ամենաընթերցված

Կարեն Մարգարյանը խոսեց

Կարեն Մարգարյանը խոսեց

Նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ վերջին օրերին ծավալվ...

×
Gallery Image