Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը, հայտարարեց, որ նախկին տնօրենը պարզապես արժանի է հանգստի։
Նա հերքեց մամուլում շրջանառվող պնդումները, թե Աբազյանը հրաժարվել է մասնակցել Սամվել Կարապետյանի տան դիմաց կազմակերպված գործողությանը։ Վարչապետը ընդգծեց, որ նման բան չի կարող լինել։ «Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարելուց»,– ասաց Փաշինյանը՝ կտրականապես հերքելով տարածված վարկածները։