Հասարակություն

Հայտնի է Փաշինյանի վարկանիշը․ հետազոտության արդյունքներ

Հայտնի է Փաշինյանի վարկանիշը․ հետազոտության արդյունքներ

Այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի է ունեցել «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամուլի ասուլիսը:

Ներկայացվել են ներքաղաքական, անվտանգային, Սահմանադրության փոփոխության հարցերի վերաբերյալ «Երիցուկ` Փոխե՞լ, Չփոխե՞լ ...» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հունվարի 23-26-ը։

 Հարցին, թե «որքանո՞վ եք վստահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», հարցվածների 15,1 %-ը պատասխանել է «լիովին վստահում եմ»։ Նշենք, որ 2023թ.-ի նոյեմբերին արված հարցումների համաձայն՝ հարցվածների 20,4%-ն էր «լիովին վստահում» Փաշինյանին։

«Ավելի շուտ վստահում եմ» նշել է հարցվածների 13,9 %-ը (նոյեմբերին՝ 13,2%), «ավելի շուտ չեմ վստահում»՝ 28,3%-ը՝ նախկինում 18,6% -ի փոխարեն։

Նիկոլ Փաշինյանին «ընդհանրապես չեմ վստահում» նշել է հարցվածների 38,1% (35,5%): Հարցմանը դժվարացել է պատասխանել 4,6%-ը (12,3%)։ Այսպիսով, հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image