Միջազգային

Մոսկվան հզոր հարձակման է ենթարկվել․ ի՞նչ վիճակ է օդանավակայաններում

Մոսկվան հզոր հարձակման է ենթարկվել․ ի՞նչ վիճակ է օդանավակայաններում

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հուլիսի 6-ի երեկոյան մինչև հուլիսի 7-ի առավոտը Ռուսաստանի ՀՕՊ ուժերը խփել են Մոսկվայի ուղղությամբ արձակված ուկրաինական անօդաչու թռչող սարքեր։

Նրա խոսքով՝ խոցվել է ընդհանուր առմամբ 430 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է «հեռավոր մոտեցումների վրա»։

Սոբյանինը նշել է, որ զինվորականները չեզոքացրել են 36 անօդաչու թռչող սարք, երբ դրանք մոտեցել են Մոսկվային։ Նա չի հայտնել տուժածների կամ վնասների մասին, ինչպես նաև չի նշել այն տարածքները, որտեղ խփվել են անօդաչու թռչող սարքերը։

Ավիահարվածի ընթացքում Մոսկվայի երեք օդանավակայաններ՝ Դոմոդեդովո, Վնուկովո և Շերեմետևո, անցել են սահմանափակ ռեժիմով աշխատանքի, իսկ Ժուկովսկի օդանավակայանը ամբողջությամբ փակվել է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image