Նայում եմ մեր քահանաների դեմքերին, նրանց աչքերում երևացող խաղաղությանը, չափավոր ու հանդարտ խոսքին և ակամա համեմատում եմ կարգալույծ-հավատավաճառների նյարդային, կոպիտ և ճվճվան ձայնի հետ և հասկանում եմ, որ նրանք, ովքեր այսօր փորձում են կոտրել հայ քահանաներին, պարզապես չեն հասկանում Տիրոջը ծառայելու բուն էությունը։
Նրանք այնքան անգրագետ են, որ չեն գիտակցում, որ յուրաքանչյուր քրիստոնյայի, առավել ևս հայ հոգևորականի համար Պատիվ և Երջանկություն է կրել զրկանքներ ու տառապանքներ Հավատքի համար։
Ի դեպ, իշխանություններին պետք է մեծ շնորհակալություն հայտնել այն «լյուստրացիայի» համար, որ նրանք իրականացրին Եկեղեցում։
Այժմ մենք հստակ գիտենք, թե ով է Քրիստոսի իսկական Զինվոր, և ով՝ Հուդա, որը թաքնված էր հոգևորականների սքեմի տակ։