Աննա Ֆերիերոն իտալացի երիտասարդ բանաստեղծուհի է, թարգմանիչ, խմբագիր, ժողովածուների հեղինակ, գրական միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր, որի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։
Նրա գործերը զետեղվել են գրական առաջադեմ ալմանախներում, ծավալում է նաև հասարակական ակտիվ գործունեություն տարբեր երկրներում, խաղաղության դեսպան է Հնդկաստանում և Բանգլադեշում։ «Հրապարակ»-ը թարգմանաբար ներկայացնում է իտալական քնարերգության նոր արքայադստեր՝ Աննա Ֆերիորոյի՝ իտալացիներին ներհատուկ ռոմանտիզմով, կրքով և սիրով առլեցուն բանաստեղծություններից մի քանիսը․
ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Հիբիսկուսի բույր է գալիս
Կնոջ հայացքից՝
Բարի և կատարյալ,
որ շոյում է օվկիանոսը
զգացավառ և փայլուն,
նա շնչում է դրա աղը:
Մայրամուտին օվկիանոսը վերածնվում է
եվ վերածվում կնոջ հայացքի՝
Անկեղծ, անխախտ,
թաքցնելով տագնապներն ու ալեբախությունները,
և նրբագեղորեն պաշտպանելով մարգարիտներին,
մարջաններին և բյուրեղներին։
Հրաշքն այդ բացահայտվում է մայրամուտին՝
ամենաքաղցր ժամին ․․․
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Աչքով անող հայացք և կծու միտք -
համարյա ճամփորդ է,
ով երաժշտության և երգի միջև
ոգեշնչում է արարման՝ իմ վարկածը։
Մի փոքրիկ պղպջակի մեջ՝ ամեն ինչ ասված է․
ահա, թե ինչպես է փերին
գրառումը կյանքի է կոչում,
իսկ հետո վերածում արձակի:
Բանաստեղծը խորհում է վարդի մասին
և առանց դիպչելու՝
մտքով համբուրում է այն՝
նրանից գեղեցկություն քամելով
լիակատար նրբագեղությամբ:
Սա բանաստեղծն է.
նա վերցնում է վրձինը,
նկարում է այդ դեմքը և լցնում է արյան մեջ,
ապա արցունքներով մարում է այն՝
ստանալով կենսական փայլի հրաշքը,
այնպես, որ որ effluvium-ը դառնում է ծաղիկ․․․
ՈԳԵՇՆՉՈՂ ԼՈՒՍԻՆ
Լուսնի համբույրն անսպասելի արցունքից
սահում է
հիշողության նման
և նրբին ու մաքուր
շոյում է իմ թանաքը․․․
Թարգմանությունը՝ Արա Ալոյանի
* effluvium - բուսական հեղուկ, որը խթանում է մազերի աճն ու որակը։