Իրավունք

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը բնակչից 9 միլիոն դրամ է պահանջում

«Հրապարակ». Դիլիջանի համայնքապետը բնակչից 9 միլիոն դրամ է պահանջում

Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել Դիլիջանի բնակիչ Նաիրա Ամիրխանյանի դեմ։ Ըստ Դատալեքսի՝ համայնքի ղեկավարը հայցով դատարանից խնդրել է. 1․ Պատասխանող Նաիրա Ռազմիկի Ամիրխանյանին պարտավորեցնել՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվոր Դավիթ Մարտունի Սարգսյանից «Հայցադիմումի փաստական հանգամանքներ» բաժնի 4-րդ կետում նշված արտահայտությունների համար, 2․ վիրավորանքի համար, հօգուտ հայցվորի, պատասխանողից բռնագանձել նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով գումար՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ 3․ պատասխանող Նաիրա Ամիրխանյանին պարտավորեցնել՝ հրապարակային հերքել «Հայցադիմումի փաստական հանգամանքներ» բաժնի 4-րդ կետում նշված արտահայտությունների համար, 4․ զրպարտության համար, հօգուտ հայցվորի, բռնագանձել նվազագույն աշխատավարձի 6000-ապատիկի չափով գումար՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

Դավիթ Սարգսյանի ներկայացրած հայցադիմումը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը 2026թ․ փետրվարի 17-ի եւ 2026թ. մարտի 3-ի որոշումներով վերադարձրել է: Հայցադիմումը նորից է ներկայացվել, եւ մարտի 18-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Անանյանը որոշել է կրկին ներկայացված հայցադիմումն ընդունել դատարանի վարույթ։ Հայցադիմումի պատճառը, հավանաբար, Տիկ-Տոկում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի հասցեին Նաիրա Ամիրխանյանի արտահայտություններն են։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image