Սպորտ

Լարված իրավիճակ. մեքենան չեն ընդունում Ծառուկյանից

Լարված իրավիճակ. մեքենան չեն ընդունում Ծառուկյանից

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Ջասթին Գեյջին հայտարարել է, որ չի պատրաստվում ընդունել Արման Ծառուկյանի կողմից խոստացված ամենագնացը՝ նշելով, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

Ջո Ռոգանին տված հարցազրույցում ամերիկացի մարտիկը նշել է, որ չի ցանկանում օգտվել այնպիսի նվերից, որը գնել է մարդ, ում հետ երբևէ մտերիմ հարաբերություններ չի ունեցել։ Նրա խոսքով՝ Ծառուկյանը երբեք նույնիսկ ձեռք չի սեղմել իրեն, ուստի անիմաստ է համարում նրանից թանկարժեք նվեր ընդունելը։

Գեյջիի հայտարարությունից հետո Արման Ծառուկյանը արձագանքել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ եթե ամերիկացի մարտիկը հրաժարվում է նվերից, ապա մեքենան կտրամադրի իր երկրպագուներից մեկին։ Հայ մարզիկը նաև ընդգծել է, որ հնարավոր մենամարտի դեպքում վստահ է իր հաղթանակի վրա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը խոստացել էր Գեյջիին նվիրել նրա նախընտրած ցանկացած ամենագնաց, եթե վերջինս հաղթեր Իլիա Թոփուրիային։ Տիտղոսային պայքարում Գեյջին կարողացել էր չորրորդ ռաունդում նոկաուտի ենթարկել մրցակցին և դառնալ թեթև քաշային կարգի չեմպիոն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image