Քաղաքականություն

Սիրուշոյի նվիրած կախազարդը Ֆիլիպ Կիրոկորովն է կրելու թե Այղյուն Քյազիմովան

Սիրուշոյի նվիրած կախազարդը Ֆիլիպ Կիրոկորովն է կրելու թե Այղյուն Քյազիմովան

Ինչպես հայտնի է, ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Երևանում է: Վերջինս մասնակցել է դիմահարդար Նատալի Տոնոյանի ծննդյան տարեդարձին։Նա նաև այցելել է Սիրուշոյի զարդերի խանութ-սրահ, որտեղ էլ երգչուհու կողմից նվեր է ստացել Պրեգոմեշից կախազարդ։

Այս ամենն իհարկե շատ հետաքրքիր է, սակայն հիշեցնենք, որ Ֆիլիպ Կիրկորովը 44-օրյա պատերազմի ժամանակ առանձնապես աչքի չի ընկել հայանպաստ դիրքորոշմամբ։ Առհասարակ իրեն համարում է բուլղարացի եւ ոչ հայ։ Հանդիսանում է ադրբեջանցի երգչուհի Այղյուն Քյազիմովայի ամենամտերիմ ընկերը, ում միջոցով  44-օրյա պատերազմի ժամանակ, երբ լուրեր էին պտտվում, թե Կիրկորովի հայրը՝ աշխարհահռչակ երգիչ Բեդրոս Կիրկորովը փորձում է հայերին օգնել, տարածել է հերքում, այդ ժամանակ էլ ուրանալով իր հայկական արմատները։

Ի դեպ, Կիրկորովն ռուսական աստղերի շարքում  հայտնի է որպես ամենադրբեջանամետներից մեկը ու այդ առումով կարող է մրցակցել ռուսական մեդիատարածքի ամենից ադրբեջանամետ գործիչ համարվող Գուզմանի հետ։ Պատկերն ամբողջացնելու համար ներկայացնում ենք Կիրկորովի եւ Քյազիմովայի «Ջան Ազերբայջան» երգը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image