Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվանը նրա ընկեր Հարություն Բոգարյանը հուզիչ անդրադարձ է կատարել՝ հրաժեշտ տալով մտերիմ ընկերոջը:
Բոգարյանը իր խոսքում նշել է, որ ծանր լուրը առաջինը ինքն է իմացել, սակայն մինչև վերջ հիմա էլ սպասում է ընկերոջ զանգին՝ նրան անվանելով իր «սրտի ընկեր» և «թագավոր մարդ»։
«Իմ սիրտ ընկեր։ Թեկուզ տխուր լուրն առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ»,- նշել է նա: