Միջազգային

Մոսկվայի վրա ինտենիսվ հարձակում է․ ինչ է կատարվում այս պահին

Մոսկվայի վրա ինտենիսվ հարձակում է․ ինչ է կատարվում այս պահին

Գիշերը և առավոտյան ՀՕՊ ուժերը հետ են մղում անօդաչուների հարձակումը Մոսկվայի մարզի վրա։ Այս մասին հայտնել է մարզպետ Անդրեյ Վորոբյովը Telegram ալիքում՝ ներկայացնելով հետևանքները։

«Ժուկովսկիում անօդաչուն ընկել է Գագարինի փողոցի վրա գտնվող բազմապնակարանային շենքի վրա։ Վնասվել են 23-րդ և 24-րդ հարկերի միջև ընկած հրդեհային սանդուղքները և պատշգամբի երկու սալերը։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։ Այժմ բնակիչներին են տարհանում», – գրել է նա։

Մարզպետի տեղեկություններով՝ Էլեկտրոստալի Ստեպանովո գյուղում ընկած անօդաչուի բեկորները վնասել են մասնավոր տան տանիքը։ Կինը ուսի աննշան վնասվածք է ստացել, հոսպիտալացումից հրաժարվել է։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Նաև Էլեկտրոստալի Ռադիո փողոցում մեքենա է բռնկվել ընկած բեկորների հետևանքով։ Հրդեհը արագորեն մեկուսացվել է, տուժածներ չկան։

Ինչպես նշել է պաշտոնյան, Լյուբերցիում անօդաչուների բեկորների անկման մի քանի վայր է գրանցվել: Վնասվել են մարզասրահի շենքը և արդյունաբերական գոտում գտնվող օբյեկտը: Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:

Բացի այդ, անօդաչուի բեկորները ընկել են «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքի վրա: Հրդեհ է բռնկվել: Հրդեհի մակերեսի և հնարավոր տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են:

Չեխովի Մասնովո-Ժուկովո գյուղում անօդաչուն ընկել է այգեգործական ոչ առևտրային ընկերության տարածքում գտնվող ամառանոցում: Շենք և տնտեսական շինություններ են ավերվել: Տուժածներ չկան:

Նշվում է, որ Կրյուկովո գյուղում ԱԹՍ–ի բեկորները ընկել են մի քանի ամառանոցների վրա: Վնասի մասին տեղեկությունները ճշտվում են:

«Պավլովսկի Պոսադում, Ֆատեևո գյուղի «Դրուժբա» այգեգործական ոչ առևտրային ընկերությունում, ԱԹՍ–ի հարվածից երկու ամառանոցներ են հրդեհվել: Հրշեջները աշխատում են դեպքի վայրում: Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան», – նշել է Վորոբյովը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image