Իրավունք

Մեկ ամսից կլրանա ոստիկանության հսկողությամբ խոշտանգված Սամվել Վարդանյանի իրավունքների խախտման 2-րդ տարին

Մեկ ամսից կլրանա ոստիկանության հսկողությամբ խոշտանգված Սամվել Վարդանյանի իրավունքների խախտման 2-րդ տարին

Երեկ ամբողջ իշխանական ագիտպրոպը խոսում էր «արտաշատցի խանութպանին Չծեծելու» ու «ժողովրդավարության» ու նմանատիպ պուպուշ բաների մասին:

Այդ առթիվ ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մեկ ամսից կլրանա ավտոբուսում քպ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին քննադատության ենթարկած և նույն գիշերը ոստիկանության հսկողության ներքո դաժան խոշտանգման ենթարկված Սամվել Վարդանյանի իրավունքների խախտման երկրորդ տարին:

Սամվել Վարդանյանին քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչությունից ձերբակալվածների պահման վայր տանելու ճանապարհին մեքենայից իջեցրել են ամայի վայրում, դաժան ծեծի ենթարկել ու այդ վիճակով տարել ՁՊՎ: Խոշտանգման ու մարմնական վնասվածքների փաստն արձանագրվել է օբյեկտիվ ապացույցներով: Դեպքին իրենց զեկույցներում անդրադարձել է Human rights watch-ը ու նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ը:

Երկու տարի քննության արդյուքնում որևէ մեղադրյալ չկա, իսկ Սամվել Վարդանյանին ուղեկցող 2 ոստիկանները դեպքից կարճ ժամանակ անց պաշտոնեական առաջխաղացում են ունեցել:

Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image