Միջազգային

Լը Պենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման․ նախագահ կկարողանա՞ առաջադրվել

Լը Պենը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման․ նախագահ կկարողանա՞ առաջադրվել

Փարիզի վերաքննիչ դատարանը կրճատել է աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի՝ պետական իշխանության մարմիններում ընտրվելու արգելքի տևողությունը. քաղաքական գործիչը պաշտոնապես կարող է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում 2027 թվականին։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Փարիզի դատարանը 2025 թվականի մարտին Լը Պենին արգելել էր 5 տարի պետական պաշտոն զբաղեցնել (Եվրախորհրդարանի միջոցների վատնման գործով)։ Չնայած բողոքարկմանը` վճիռն ուժի մեջ էր մտել դատավճռի հրապարակումից անմիջապես հետո։ Վերաքննիչ դատարանն այդ ժամկետը նվազեցրել է մինչև 45 ամիս, որից 30-ը`պայմանական։

«Մարին Լը Պենը կկարողանա առաջադրվել նախագահական ընտրություններում», - ասվում է հաղորդագրությունում:

Ըստ BFMTV հեռուստաալիքի` քանի որ սկզբնական արգելքն ուժի մեջ է մտել դեռևս 2025 թվականի գարնանը, ապա համարվում է, որ նա այդ պատիժն արդեն կրել է։

Միաժամանակ Լը Պենը դատապարտվել է 100 հազար եվրո տուգանքի և 3 տարվա ազատազրկման, որից 2 տարին` պայմանական, 1 տարին՝ էլեկտրոնային թևնոցով:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image