Այլ

Թուրքիայի նախագահին հարցրու, կասի, թե երբ է գրվել Անկախության հռչակագիրը

Թուրքիայի նախագահին հարցրու, կասի, թե երբ է գրվել Անկախության հռչակագիրը

Ասում եք՝ այդ ո՞նց է լինում, երբ պարտված ղեկավարը մնում է իշխանության։ Չէ՞ որ նման բան չկա միջազգային պրակտիկայում։ Այդ ո՞նց է լինում, երբ կապիտուլյացիա ստորագրած երկրի ղեկավարը, եթե նույնիսկ գեթ մի կաթիլ բարոյականություն ունենար, պետք է վաղուց հրաժարական տար, բայց չի տալիս։ Եվ վերջապես, ո՞նց է լինում, որ ժողովուրդը չի կարողանում նման ղեկավարին տուն ուղարկել։

Պատասխանը միշտ նույնն է՝ նա բերվել է ինչ-որ ուժերի կողմից և պահվում է անգին քարի պես։ Այո՛, սա որևէ կապ չունի միջազգային նորմերի կամ բարոյականության հետ։ Այսօրվա իրողությունները հստակ ցույց են տալիս, թե ինչ աշխարհաքաղաքական ուժեր են կանգնած նրա հետևում և ինչ ծրագրեր են իրականացնում մեր երկրի հաշվին։

Այսօր ի՞նչ եք ակնկալում նրանից, ժողովուրդ։ Նայեք փաստերին։ Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն ասում է.

«ՀՀ «կրթված» վարչապետից պահանջվել է մոտ 1 ժամ և 3 «պԱպիտկա», որ իմանա՝ Անկախության հռչակագիրը ընդունվել է ոչ թե 1991-ին, այլ 1990-ին»։

Հ.Գ. Ռուբենն էլ ավելացնում է. «Զատո զգո՞ւմ եք, որ խաղաղ պետության մեջ ենք ապրում»։
Սիրելի Ռուբեն, դու չափից ավելի լավատես ես։ Այս ղեկավարի «կրթվածությունը» իրականում ուղղորդված է։ Նա չի սխալվում պատահական, այլ հստակ ուղերձ է հղում՝ Անկախության հռչակագիրը կարևոր չէ, իսկ Թուրքիային հաճոյանալը առաջնային է։ Սա պարզ մեսիջ է․ «Ես ձերն եմ»։

Մտածեք, ժողովուրդ։ Անկախության հռչակագրի թիվը չի հիշում, որովհետև նրա համար դա արժեք չունի։ Իսկ մեզ համար ունի՞։ Մնում է նման ղեկավարին ընդամենն ասել՝ Թուքիայի նախագահին հարցրու, կասի՝ թե երբ է գրվել  Անկախության հռչակագիրը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image