Այլ

Ռուսաստանը Թուրքիային համարում է իր դաշնակիցը, ինչու՞ է Անկարան զենք վաճառում Ուկրաինային

Ռուսաստանը Թուրքիային համարում է իր դաշնակիցը, ինչու՞ է Անկարան զենք վաճառում Ուկրաինային

Ռուսաստանյան վերլուծաբանների ամենասիրելի թեման և «կանյոկը» Արևմուտքի երկակի ստանդարտներն են․ մարդու իրավունքների անունից պետություններ են կործանում, բայց սա աշխարհը նվաճելու ծխածակույթ է և այլն։ Արցախյան երկրորդ պատերազմին նախորդած տասը տարիներին ՌԴ-ն ակտիվորեն Ադրբեջանին էր վաճառում սպառազինություններ և բոլոր հարցադրումներին, թե դա ինչ դաշանկցություն է, կամ ասում էին, որ սոսկ բիզնես է, կամ աչքով էին անում՝ ավելի լավ է, իրենց վաճառեն, քան Իսրայելը,այլ երկրներ, քանի որ իրենք են տալիս բոլոր կոճակների ուղենշումները։ Եվ, ահա,  ռուսական «lenta.ru»-ում կարդում ենք հետևյալ վերնագիրը. «Ռուսաստանը Թուրքիային համարում է իր դաշնակիցը, ինչու՞ է Անկարան զենք վաճառում Ուկրաինային»։

Նկարագրվում է, որ ապրիլին թուրքական Bayraktar TB2-ը առաջին անգամ թռիչք է իրականացրել Դոնբասի վրայով։ Այս ընթացքում Թուրքիան և Ուկրաինան արդեն ձեռք էին բերել սարքավորումնների երկրորդ խմբաքանակի մատակարարման մասին պայմանավորվածություն։ «Սա անհանսգստություն էր առաջացրել Մոսկվայում և ռուսաստանյան բարձրաստիճան չինովնիկները Թուրքիային կոչ էին արել վերանայել իրենց որոշումը՝ չսադրելու համար ուկրաինական ագրեսիա։ Անկարան, այդուհանդերձ, Կիևին սպառազինությունների տրամադրումը պայմանավորում է բացառապես բիզնեսով։ Ոուսաստանը Թուրքիային համարում է բարեկամ և ռազմավարական գործընկեր,բայց ի՞նչ դաշնակցային հարաբերությունների մասին կարող է խոսք լինել, եթե քո դաշնակիցը զենք է տրամադրում քո հավանական մրցակցին»,-հարցնում է  «Лента.ру»-ի հոդվածագիրը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուօղլուն այս կապակցությամբ հայտարարել է. «Անօդաչուներ վաճառում ենք բոլոր նրանց, ովքեր խնդրում են և մենք չունենք նախապայմաններ։ Ուկրաինայի հետ գործարքը ուղղված չէ Ռուսաստանի դեմ՞։ Թուրքիայի  արտաքին գերատեսչական մարմնի ղեկավարը «Habertürk»-ին հայտնել է նաև, թե ՌԴ-ն ցանկանում է , ինքն էլ կարող է ձեռք բերել թուրքական անօդաչուներ։

Նշենք, որ թուրք-ուկրաինական ռազմական համագործակցությունը չի սահմանափակվում անօդաչուներով։Թուրքիան և ՈՒկրաինան արդեն պայմանավորվել են е Ан-188.-ի համատեղ արտադրության շուրջ։ Քննարկվում է նաև «Мотор Сич» ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը Թուրքիային վաճառելու հարցը։ Այս ընկերության արտադրանքը Թուրքիային անհրաժեշտ է ուղղաթիռաշինության ու ինքնաթիռաշինության համար։ Ավելի վաղ ընկերության կեսը փորձել էին վաճառել չինացիների վրա, բայց գործարքը արգելափակել էր ԱՄՆ-ը, մինչդեռ Ջո Բայդենի վարչակարգի օրոք Վաշինգոտնի դիրքորոշումը, ակնկալվում է, որ ավելի մեղմ կլինի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image