Պարզվել է, որ պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ, սաուդական «Ալ Նասերի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի «կենսաբանական տարիքը» 28 տարեկան է, թեեւ մարզիկն արդեն 40 տարեկան է։ Այս մասին հայտնում է Whoop ընկերությունն իր սոցկայքի էջում հրապարակված գրառմամբ։ Ուշագրավ է, որ Ռոնալդուն արձագանքել է այս հրապարակմանը եւ գրել «Տվյալները չեն ստում»։
Նշենք, որ վերոնշյալ ընկերությունը «կենսաբանական տարիքը» հաշվում է որոշակի անալիզների տվյալներ հաշվի առնելիս, ընդհանուր պատկերացում կազմելով անձի առողջական վիճակի մասին։