Հասարակություն

Ինչ են տարել բնակարանից

Ինչ են տարել բնակարանից

Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Կարեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է մի քանի շաբաթ առաջ իր բնակարանում իրականացված խուզարկությանը՝ նշելով, որ իրավապահները որևէ նշանակալի բան չեն հայտնաբերել։

Նրա խոսքով՝ խուզարկությունից հետո առգրավվել են երեք անչափահաս երեխաների բջջային հեռախոսները, որոնցում, ինչպես ինքն է պնդում, եղել են միայն խաղեր և դպրոցական խմբային զրույցներ։ Սիմոնյանի խոսքով՝ իրավապահները վերցրել են նաև նոթատետր, որի ընդամենը երեք էջն էր լրացված, և այն, ըստ նրա, պարունակում էր կնոջ՝ հատուկ մանկավարժությանը վերաբերող աշխատանքային գրառումները։

Սիմոնյանը նաև հայտնել է, որ մինչ այժմ որևէ տեղեկություն չունի հարուցված գործի ընթացքի վերաբերյալ և գործընթացում որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Նրա խոսքով՝ ինքը ոչ մեղադրյալ է, ոչ կասկածյալ և ոչ էլ վկա։ Նա հավելել է, որ խուզարկությունն իրականացվել է՝ հիմք ընդունելով փաստական տվյալների առկայությունը, ինչպես նշված էր ներկայացված փաստաթղթում։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image