Հասարակություն

Ո՞ւր անհետացավ Դիլիջանի սպանդանոցը

Ո՞ւր անհետացավ Դիլիջանի սպանդանոցը

Կառավարությոնը Հայաստանում սպանդանոցների ստեղծմանն աջակցելու  ծրագիր է իրականացրել։ Պաշտոնապես որոշված էր, որ 2020թ․ հունիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պարտադիր պետք է ունենա սպանդանոցային ծագում։ Այդ պարտադիր պահանջի կենսագործումը որոշ չափով հետաձգվեց, սակայն հետո մտավ ուժի մեջ եւ այժմ իրականացման ենթակա է։ Իսկ տուրիստական Դիլիջան քաղաքում և համայնքի 6 գյուղերում՝ Գոշում, Հովքում, Հաղարծնում, Թեղուտում, Խաչարձանում և Աղավնավանքում անասունների  սպանդանոց չի եղել ու չկա։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին 2024 թ․ ապրիլի 30-ին հարցում եմ արել, թե Տավուշի մարզի ո՞ր բնակավայրերում են սպանդանոցներ գործում, Դիլիջան քաղաքի ու Դիլիջան համայնքի 6 գյուղերի անասունները որտե՞ղ են մորթվում։ 
2024թ․ մայիսի 6-ին Տավուշի մարզպետարանից պատասախանել էին․  «Մարզում գործում է 5 սպանդանոց՝ 1-ական Նոյեմբերյան /ք․Նոյեմբերյան/, Դիլիջան /ք․Դիլիջան/, Իջևան /գ․Գետահովիտ/ համայնքներում, 2 հատ Բերդ  համայնքում /ք․ Բերդ և գ․Նավուր/»: Մարզպետարանի պատասխանում որպես Դիլիջան համայնքում գործող սպանդանոցի վայր է նշված Դիլիջան քաղաքը։ 

2025թ․ սեպտեմբերի 16-ին Տավուշի մարզպետին նոր  հարցում եմ արել․  «Ի պատասխան իմ` 2024թ․ ապրիլի 30-ի հարցման, հայտնել եք, որ Դիլիջանում սպանդանոց է գործում։ Դիլիջանում որտե՞ղ է սպանդանոցը գործում, ո՞ր կազմակերպության կողմից է այն շահագործվում, ո՞ր տարածքում»։ 

Մարզպետարանից հայտնել են․ «Ձեզ ներկայացված նախկին տեղեկատվությունից հետո անցած ժամանակահատվածում Դիլիջան համայնքում մեր կողմից նշված սպանդանոցի շահագործումը դադարեցվել է»։ 

Իրականում Դիլիջանում 2024թ․-ին օրինական կարգով սպանդանոց չի գործել, որ դրա շահագործումը 2025-ին դադարեցվեր։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image