Մեր տեղեկություններով, վաղը ևս երկու քաղաքական ուժ կհայտարարեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին» միանալու մասին:
«Ապրելու երկիր» կուսակցությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մինչև վերջերս բանակցում էր Արման Թաթոյանի «Միասնության թևեր» կուսակցության հետ:
Մեր տեղեկություններով, երկու ուժերից էլ մի քանի անդամ տեղ կգտնեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում: Թե քանի տեղ կզբաղեցնեն և ովքեր կլինեն, պարզ կդառնա վաղը:
ՀԳ Լրացուցիչ տեղեկություն ստացանք, որ երկու ուժերը վաղը հանդես կգան հայտարարությամբ, որ սատարում են «Ուժեղ Հայաստան» դաշինքին, բայց իրենց ներկայացուցիչների` ընտրացուցակ մտնելու հարցը չի քննարկվել: