Այլ

Պուտինի «հակաքայլը» խառնեց խաղաքարտերը

Պուտինի «հակաքայլը» խառնեց խաղաքարտերը

Ինչպես գիտենք, Վլադիմիր Պուտինը հանձնարարել է այսուհետ դեպի Եվրոպա ռուսական բնական գազի մատակարարումների վճարները կատարել ռուբլիով: Բոլոր օտարերկրյա սպառողները պետք է ռուսական գազի դիմաց վճարումները կատարեն միայն ռուսական ռուբլիով: ՌԴ նախագահի այս քայլը խառնել է իր ղեկավարած երկրին պատժամիջոցների ենթարկողների խաղաքարտերը, քանի որ Եվրոպայում գազի գինը արագորեն աճում է: Մարտի 11-ից ի վեր այն հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել է միանգանից 34 %-ով: Այդ մասին հայտնում են Լոնդոնյան բորսաները: 

Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանելովՌուսաստանի կողմից գազի վճարումները ռուբլով փոխանցելը, համարում է, որ սա համաշխարհային հակամարտության սրման երկրորդ քայլն է. «Ռուսաստանի Դաշնությունը հակաեվրոպական ճակատ է բացել՝ ֆինանսական։ Պուտինը հայտարարեց գազի դիմաց վճարումները ռուբլով փոխանցելու և դոլարի ու եվրոյի մերժման մասին, ինչը կառաջացնի գործառնական ձախողումներ, ճնշում հասարակական կարծիքի վրա։ Սա երկրորդ քայլն է դեպի էսկալացիա։ Առաջինը եվրոլոգիստական ​​կենտրոններին օգնության համար հարվածելու սպառնալիքներն են»: Զելենսկու ղեկավարի խորհրդականը այս մասին գրել է Twitter-ում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image