Հասարակություն

Քաղաքապետարանը փորձում է «քցել» քաղաքացուն․ կատարված աշխատանքի դիմաց չեն ցանկանում վճարել

Քաղաքապետարանը փորձում է «քցել» քաղաքացուն․ կատարված աշխատանքի դիմաց չեն ցանկանում վճարել

«Հրապարակ» օրաթերթին է դիմել «Իմպեքս» ՍՊԸ տնօրեն Միքայել Շախնազարյանը՝ ասելով, որ քաղաքապետարանը ապօրինի չեղարկել է ընկերության հետ պայմանագիրը և հրաժարվում է վճարել ընկերության կողմից պայմանագրով նախատեսված աշխատանքի կատարման դիմաց գումարը։ 

«Պայմանագիրն արդեն արված է, հաշիվը գրված է, իրենք ստորագրել են հարկային հաշիվը։ հանձնման- ընդունման ակտերը վերցրել են, չեն տալիս՝ տորագրած կնքած։ Մենք Երևան քաղաքում ճանապարհային նշաններն ենք դրել, այսօր առավոտյան են տեղեկացրել, որ պայմանագիրը խզել են։ Գնալու եմ այդ բոլոր ճանապարհային նշանները քանդեմ, հետ հանեմ։ Իրենց պարզաբանումն արդեն անիմաստ է, որովհետև ինչ նամակ գրում եմ, չեն պատասխանում։ Բանի տեղ չեն դնում, իրենք իրենց ռեկետով ոնց ուզում անում են»,- ասաց Շախնազարյանը։

Այսինքն՝ պայմանագրով նախատեսված ծառայությունները մատուցել եք, ու քաղաքապետարանը հիմա հրաժարվո՞ւմ է վճարել՝ հարցրինք քաղաքացուն․

«Հերիք չի՝ չեն վճարում, մի հատ էլ իրենք իրենց բռնել, պայմանագիրը խզել են, ընդ որում ժամկետի համար, այլ ոչ թե որակի, բայց իրենք հաշիվը ստորագրել, ընդունել են, իրենք են ուշացրել, իրենք են այդ ամենը ձգձքել։ Մենք այդ նշանները պայմանագրի ժամկետով դրել ենք, զուտ թղթաբանությունն ենք ուշ արել, որովհետև մեզ խնդրել էին պայմանագրից ավել գործ անել, որ Երևանում ճանապարհային նշանները լինեն, ու իրենց գործը չկանգնի, մենք իրենց ընդառաջ ենք գնացել, դրանից հետո ասում ենք՝ հաշիվը որ գրեք, պայմանագիրը պիտի շատացնեք, որովհետև մենք ավել գործ ենք արել պայմանագրով նախատեսվածից։ Անընդհատ էսօր- էգուց, մեզ այնքան «չլչլեցին», որ պայմանագրի ժամկետը լրացել է, հիմա ասում են՝ ժամկետում չենք տեղավորվել»։

Շախնազարյանն ասաց, որ պայմանագրի արժեքը մոտ 10 մլն դրամ է եղել, որից միայն 4 մլն-ն են վճարել, և մոտ 6 մլնը չեն վճարել:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image