Այլ

Մարությանի հրաժարականն անխուսափելի է. ո՞վ կլինի «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն | «Հրապարակի էջերում» 03.12.2019

Մարությանի հրաժարականն անխուսափելի է. ո՞վ կլինի «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն | «Հրապարակի էջերում» 03.12.2019

Դատախազությունն սկսել է ուսումնասիրել «ԿամԱԶ»-ների սկանդալը։ Ոմանք պնդում են, թե Մարությանի հրաժարականն անխուսափելի է։ Ո՞վ կարող է լինել «Իմ քայլի» հաջորդ թեկնածուն՝ հարցրինք քաղաքապետարանի աղբյուրին։ «Ոչ մեկը։ Ամենահավանական թեկնածուն Հրաչ Սարգսյանն է, որն «Առաքելություն» կուսակցությունից է, ինչը մինուս է իր համար։ Հասկանալի է, չէ՞, ոչ մի դեպքում Փաշինյանը չի համաձայնի, որ այլ կուսակցության ներկայացուցիչ դառնա քաղաքապետ»: Սարգսյանը կդառնա իմքայլական։ «Չէ, ավելի լուրջ բան կա՝ երբ Մարությանն արձակուրդում էր, ԺՊ-ն Հրաչն էր, Հրաչին մեղադրում են թղթաբանության մեջ կեղծիք թույլ տալու մեջ՝ այդ հարցով Դավիթ Խաժակյանը դիմել է դատախազություն։ Հրաչի գնալուց հետո մյուս փոխքաղաքապետը՝ Հայկ Սարգսյանն է դարձել ԺՊ, ինչի իրավունքը չուներ»:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image