Հասարակություն

Պնդում է, թե չի տեսել՝ ինչպես են վարվում Ծառուկյանի հետ

Պնդում է, թե չի տեսել՝ ինչպես են վարվում Ծառուկյանի հետ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ընթացքում տարածված տեսանյութերը։

Վարչապետը նշել է, որ չի դիտել այդ կադրերը, քանի որ դրանք իրեն չեն հետաքրքրել։ Նրա խոսքով՝ չի կարող գնահատական տալ մի բանի, որի մասին տեղեկություն չունի։

Անդրադառնալով իրավապահների գործողությունների վերաբերյալ նախկինում հնչեցրած հայտարարություններին՝ Փաշինյանն ասել է, որ համապատասխան հանձնարարականները տրվել են վաղուց։ Նա ընդգծել է, որ իր համար ավելի կարևոր հարցն այն է, թե ինչու դրանք երկար ժամանակ չեն իրականացվել։

Վարչապետը նաև նշել է, որ իր կողմից հնչեցված հայտարարությունները պետք է գործնականում իրականացվեն՝ ընդգծելով, որ այդ մոտեցումը բխում է Հայաստանի քաղաքացիների տված քաղաքական մանդատից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image