Ինձ անհասկանալի են Վենսի այցից ոգեւորվածների եւ հիասթափվածների էմոցիաները: Որ այդ այցը չի կարող Հարավային Կովկասում ԱՄՆ գերտերության հաստատումն ազդարարել, մեր անվտանգային եւ այլ հարցերի լուծման բանալին լինել, հասկանալու համար մեծ ջանքեր պետք չեն` բավական է մեր հայացքն ուղղենք դեպի Վրաստան, հիշենք Աֆղանստանի ոչ հեռավոր անցյալի դեպքերը, վերադառնանք ուկրաինական իրականություն: Որ ամերիկյան հովանավորությունից զրկվելը կործանում չէ, դրա համար էլ բավական է դեմքով դառնանք դեպի Իրան: Հասկանալու համար, որ ԱՄՆ-ի հետ ընկերությունը հավերժ չէ, ու դրա վրա երկարաժամկետ պլաններ կառուցելը միամտություն է, ընդամենը պետք է հետեւենք Եվրոպայում ծավալվող իրադարձություններին, ԱՄՆ-Կանադա հարաբերություններին, Վենեսուելայի նախագահի ճակատագրին, Գրենլանդիայի դեպքերին: Այն, որ վաղեմի թշնամիները կարող են մեկ օրում բարեկամանալ, իսկ ճակատագրով իրար կապված ժողովուրդները՝ անվերադարձ թշնամանալ, դա էլ ապացուցվում է Թրամփ-Պուտին շփումների, ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով: Իսկ այն, որ Վենսի կես խոսքը կարող է Հայաստանի համար ճակատագրական լինել, եւ ոմանք երեկվանից դեպրեսիայի մեջ են, առավել եւս զավեշտալի է, քանի որ, անգամ եթե Թրամփն էլ իր անձնական հովանու տակ վերցնի Նիկոլ Փաշինյանին, եւ բոլոր գերտերությունների ղեկավարները միաբերան պնդեն, որ նա պետք է վերընտրվի, ընտրողը լինելու է ՀՀ քաղաքացին, եւ անգամ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն չունեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա: Ես հիշում եմ մեծ ձեռնարկատերերից մեկի վիրավորանքը, որ իր համայնքի յուրաքանչյուր բնակչի տարիներով օգնել է` ընտրությունների ժամանակ ոչ մեկն իր հորդորով չի քվեարկել: Ո՞ւմ վրա է ազդելու Վենսի կարծիքը:
Քաղաքականություն
Դատարկ էմոցիաներ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯