Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ առաջադրվել է խմբակցության ղեկավարի պաշտոնում: Լրատվամիջոցի տեղեկություններով այդ պաշտոնի համար առաջադրվել է նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Թե ով կընտրվի այդ պաշտոնում, պարզ կդառնա վաղը՝ ՔՊ վարչության նիստում: