Այլ

Առաջարկվում է հարկեր չվճարողներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից 

Առաջարկվում է հարկեր չվճարողներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից 

Ռուսաստանի Հակակոռուպցիոն ազգային կոմիտեն առաջարկում է Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել բոլոր նրանց, ովքեր ձեռք են բերել քաղաքացիություն, սակայն առանց հարգելի պատճառի վերջին հինգ տարիներին հարկեր չեն վճարել ռուսական պետական բյուջե։ Այս կերպ ռուսական իշխանությունները փորձում են պայքարել կենսաթոշակային հիմնադրամի վրա եղած ծանրաբեռնվածության ավելացման դեմ։

Նկատենք, որ վերանշյալ ծանրաբեռնվածությունը զգալիորեն ավելացել է Ռուսաստան տեղափոխված երեխաների եւ կենսաթոշակային տարիքի անձանց պատճառով։ Համաձայն առաջարկի, եթե անձը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն եւ հինգ տարի շարունակ առանց հարգելի պատճառի հարկեր չի վճարում ռուսական բյուջե /բացառություն են կազմում Միացյալ պետության քաղաքացիները, ինչպես նաեւ Ռուսաստանի նոր ռեգիոնների բնակչությունը/ ապա նրան հարկավբոր է զրկել քաղաքացիությունից, այդ քաղաքացիությամբ ձեռք բերած բոլոր տեսակի արտոնություններով հանդերձ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image