Միջազգային

Հայ գերիների ազատ արձակումից մինչև Արցախի մշակութային ժառանգություն․ Բաքուն «նեղված» է Փարիզից

Հայ գերիների ազատ արձակումից մինչև Արցախի մշակութային ժառանգություն․ Բաքուն «նեղված» է Փարիզից

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխաններին, որոնք հունիսի 23-ին հրապարակվել են խորհրդարանի կայքում՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին։

Նշենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ կայքում հրապարակված հարցերը վերաբերում են Արցախի տեղահանված հայերին, հայ գերիների ճակատագրին և նրանց ազատ արձակմանը, հայ կրոնական և մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում և մարդու իրավունքներին Ադրբեջանում։

Մեկնաբանելով այդ ամենը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, թե այդ հայտարարություններն «անհիմն են և օրինակ են այն կողմնակալ մոտեցման, որը ֆրանսիական կողմը վաղուց ցուցաբերել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ»։

«Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պատասխանները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Փարիզը շարունակում է պայքարել տարածաշրջանի իրականությունը ընդունելու համար և Հարավային Կովկասում խաղաղություն խթանելու փոխարեն շարունակում է հետապնդել հնացած և միակողմանի քաղաքական մոտեցումներ։ Սա լուրջ հարված է հասցնում ինչպես Ֆրանսիայի հեղինակությանը տարածաշրջանում, այնպես էլ նրա՝ որպես հուսալի գործընկերոջ, կերպարին»,-ասել է նա՝ ի ցույց դնելով ալիևյան հայատյաց ռեժիմի իրական դեմքը։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image