Բանակի տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի իր էջում ուղերձ է հրապարակել.
«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։
Մեր բանակն անցել է ձեւավորման բարդ ժամանակաշրջան, առերեսվել է մարտահրավերների ու բարդությունների, բայց այսօր կարող ենք արձանագրել, որ ունենք բանակ, որը փոխվում եւ որի պաշտպանունակությունն ավելանում է ամեն օր։
Վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում․․․»։
Այս գրառմանն արձագանքել են ֆեյսբուքյան օգտատերերը: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Արման Ադամյան. «Քանի դու չկայիր որպես վատ կառավարիչ ու բանակից ոչ մի բան չհասկացող մեկը մեր բանակը ուժեղ էր, երկիրը՝ մեծ։ Քո անիմաստ գալով միայն մորթապաշտության արդյունքում երկիրը փոքրացավ, բանակը թուլացվեց քո չկամության ու ոչ մի բան լինելու արդյունքում»
Գրիգոր Գասպարյան. «Չկա այլևս հմայքը խոսքիդ։ Առաջներում մի բառ նույնիսկ բաց չէի թողնում։ Հիմա ամբողջ պարբերություններ եմ բաց թողնում՝ չեմ կարդում ․․․»։
Լուսինե Շահնազարյան. «Փառք նրանց, ովքեր ստեղծեցին Հայկական բանակը, այն դարձրեցին հաղթական ու սմենաուժեղը տսրսծաշրջանում, անիծվեն նրանք, ովքեր ջարդեցին բանակի մեջքը՝ թալանելով ու արկածախնդիր գործողություններով։ Ստեղծողները ու ուժեղացողները կմնան հավերժ պատվավոր տեղում պատմության մեջ, իսկ թուլացնողները` կմնան անիծված»:
Անուշ Դադայան. «Կեցցե' այն բանակը, որ կար մինչև 2018֊ը, կեցցե' երկրային բանակը, իսկ այսօրվա բանակում կամակատարներ են»:
Ռուզաննա Գասպարյան. «Բանակ ե՞ս թողել…թու, աննամուս…ժեխը չինքնահաստատվի մեկնաբանությանս ներքո»:
Հարություն Աղաբաբյան. «Արա, ո՞ր հայրենիքի՝ Ադրբեջանի՞ նկատի ունես, էդ դու չես ասո՞ւմ, որ Ղարաբաղը Ադրբեջան ա, էլ ի՞նչ թերզիս «հայրենիք», արա»: