Հասարակություն

Մարզպետի աշխատակազմն ի՞նչ հատուկ առաջադրանքներ է կատարել

Մարզպետի աշխատակազմն ի՞նչ հատուկ առաջադրանքներ է կատարել

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հուլիսի 7-ին որոշել է մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել։ Որոշման մեջ նշված է․ «2026 թվականի հունիս ամսվա ընթացքում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել՝ համաձայն հավելվածի»։

Որոշման հավելվածը, ուր պետք է տեղեկատվություն լինի պարգևատրվածների թվի, պարգևատրման գումարների մասին, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ինտերնետային կայքում տեղադրված չէ։ Մարզպետի աշխատակազմի անմիջական ենթակայության ներքո միայն մարզի գյուղական բուժհիմնարկներն են, աշխատակազմի աշխատակիցներն ի՞նչ հատուկ առաջադրանքներ են կատարել, որ համեմատաբար բարձր աշխատավարձերից զատ, պետբյուջեից պարբերաբար ճոխ պարգևավճարներ են ստանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image