Հայաստանի ազգային հավաքականի, ինչպես նաև «Արարատ-Արմենիա» և «Փյունիկ» ակումբների նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հնարավոր է ստանձնի ղազախական «Կասպի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ ASnews.kz-ի փոխանցմամբ՝ կողմերը արդեն բանակցությունների փուլում են, իսկ մասնագետի նշանակման հավանականությունը բարձր է գնահատվում։
51-ամյա Վարդան Մինասյանը նախկինում Ղազախստանում աշխատելու փորձ ունի։ 2014–2015 թվականներին նա ղեկավարել է «Տոբոլը», իսկ 2021 թվականին՝ «Տարազը»։