Հասարակություն

Ֆրանսիական ռազմաբազայում հրդեհ է բռնկվել 

Ֆրանսիական ռազմաբազայում հրդեհ է բռնկվել 

Ֆրանսիայի հարավ-արեւելքում գտնվող Վար դեպարտամենտի տարածքում տեղակայված Կանուժեր ռազմաբազայում հրդեհ է բռնկվել, հայտնում է BFMTV-ն։ Համաձայն հրապարակման, այրվող տարածքի մակերեսը կազմել է 17 հեկտար։

Նշվում է, որ արտակարգ պատահարի վայրը համարվում է չափազանց դժվարամատչելի։ Հրդեհաշիջման աշխատանքների համար ներգրավվել է երկու հրշեջ խումբ, ներառյալ նաեւ՝ ուղղաթիռ եւ փրկարարական ջոկատ, ինչպես նաեւ տակտիկական հրդեհաշիջում իրականացնող խումբ։ Ընդհանուր առմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է հարյուր հրշեջ եւ փրկարար։ Դեպքի վայր են ուղարկվել նաեւ երկու ջրային ռմբարկուներ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image