Հասարակություն

Որտե՞ղ են Հրապարակի նստարանները

Որտե՞ղ են Հրապարակի նստարանները

Տեւական ժամանակ է, ինչ Հանրապետության Հրապարակից հեռացվել են նստարանները և աղբամանները։ Դրանք հեռացվել են սեպտեմբերյան ակցիաներից հետո, հավանաբար` իշխանությունը փորձել է կանխել դրանցով փողոց փակելու փորձերը, կամ նստարաններին նստած ավելի հեշտ կլիներ երկարաժամկետ ակցիաներ անելը:

Ինչո՞ւ են նստարանները և աղբամանները հեռացվել, ե՞րբ են ետ բերվելու, այս հարցերը փորձել ենք ճշտել Երևանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանից հաստատեցին, որ սեպտեմբերի 19-ին Երեւանում զարգացած իրադարձությունների` անհնազանդության ակցիաների օրերին են նստարանները և աղբամանները հեռացվել այդ տարածքից։

Պատճառաբանեցին, որ այդ օրերին դրանք վնասվել են, և այս պահին գտնվում են վերանորոգման փուլում։ Նշեցին, որ աղբամաններն արդեն վերադարձրել են եւ տեղում են` բոլորը նոր են, իսկ նստարանները մոտ ապագայում կբերվեն հրապարակ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image