Սպորտ

ԱԱ-2026․ գործող չեմպիոն Արգենտինայի փառահեղ comebacks-ը 0։2 հաշվով պարտվելիս

ԱԱ-2026․ գործող չեմպիոն Արգենտինայի փառահեղ comebacks-ը 0։2 հաշվով պարտվելիս

Ատլանտայի «Մերսեդես-Բենց» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Արգենտինայի և Եգիպտոսի միջև դիմակայությունը, որն իսկական թրիլեր հիշեցրեց։

Եգիպտացի պաշտպան Յասեր Իբրահիմը խփեց խաղի առաջին գոլը՝ 15-րդ րոպեին։ Արգենտինայի հարձակվող, աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսսին հավասարակշռությունը վերականգնելու հնարավորություն ուներ, բայց 21-րդ րոպեին չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը։

Մրցավեճի 67-րդ րոպեին «փարավոնների» խաղացող Մոստաֆա Զիկոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։

Խաղի վերջնամասում արգենտինացիները կամային անհավանական որակներ ցուցաբերեցին և կարողացան փառահեղ հաղթանակ կորզել։

Հաղթական գոլերը խփեցին Քրիստիան Ռոմերոն (79-րդ րոպե), Լիոնել Մեսսին (83-րդ րոպե) և Էնցո Ֆերնանդեսը (90+2)։

Քառորդ եզրափակիչում Արգենտինան կխաղա Շվեյցարիա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image