Այլ

Ռուս-թուրքական հարաբերություններում «ամպամածություն» է նկատվում 

Ռուս-թուրքական հարաբերություններում «ամպամածություն» է նկատվում 

Ռուս-թուրքական հարաբերությունները մթագնվել են, մասնավորապես, խոսքը վերաբերում է Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման նախագծին, որի օգնությամբ ռուսական գազը պետք է Թուրքիայի միջոցով վաճառվեր Եվրոպային։ Reuters-ը հայտնում է, որ նախագծի իրականացումը առայժմ դադարեցվել է։ Պարբերականը պարզաբանում է, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ անհամաձայնություն է առաջացել կառավարչական հարցերի առնչությամբ։ Նրանք պայքարում են, թե ով է կառավարելու ստեղծվելիք գազային հանգույցը։

Ռուսական «Կոմերսանտն» էլ նույն խնդրի առնչությամբ, իր՝ «Գազպրոմին» մոտ կանգնած աղբյուրներին հղում տալով, գրում է, որ վարչական հարցերում առաջացած խնդիրները պատճառ են դարձել հանգույցի ստեղծման նախագծի դադարեցմանը։

Հիշեցնենք, որ Պուտին-Էրդողան վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերի 4-ին՝ Սոչիում, ՌԴ նախագահ Վ․ Պուտինը հայտարարել էր, որ ռուսական «Գազպրոմը» թուրքական գազային «ԲՈՏԱՍ» ընկերությանն է փոխանցել ստեղծվելիք գազային հանգույցի ճանապարհային քարտեզը։

Արեւմուտքում անհանգստացած են, որ վերոնշյալ գազային հանգույցի ստեղծմամբ Ռուսաստանը կկարողանա շրջանցել իր դեմ Արեւմուտքի կողմից սահմանված սանկցիաները։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image