Հասարակություն

«Թանկով» դիզվառելի՞ք են գնել

«Թանկով» դիզվառելի՞ք են գնել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից իրականացված դիզվառելիքի գնման գործընթացին։

Նրա ներկայացմամբ՝ մայիսի 6-ին կազմակերպությունը մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերել շուրջ 500 հազար լիտր դիզվառելիք՝ մեկ լիտրը 545 դրամ արժեքով։ Մանուկյանը նշել է, որ նույն ժամանակահատվածում լցակայաններում դիզվառելիքի մանրածախ գինը կազմել է մոտ 510-520 դրամ, մինչդեռ մեծածախ գնումների դեպքում արժեքը սովորաբար ավելի ցածր է լինում։

Ավագանու անդամի գնահատմամբ՝ այս գործարքի արդյունքում քաղաքապետարանը վառելիքը ձեռք է բերել շուկայականից զգալիորեն բարձր գնով, ինչի հետևանքով, ըստ նրա, Երևան համայնքին հասցվել է շուրջ 60 միլիոն դրամի վնաս։

Մեսրոպ Մանուկյանը քննադատել է իշխանություններին՝ հայտարարելով, որ հակակոռուպցիոն պայքարի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և այս գործարքը համարել է հերթական վատնման օրինակ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image