Այլ

Ջուդ Լոուն կմարմնավորի երիտասարդ Պուտինին

Ջուդ Լոուն կմարմնավորի երիտասարդ Պուտինին

Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն կմարմնավորի Վլադիմիր Պուտինին Օլիվյե Ասայասի «Կրեմլի հրաշագործը» ֆիլմում։
Ֆրանսիացի ռեժիսորի աշխատանքը Ջուլիանո դա Էմպոլիի վեպի կինոադապտացիայի վրա հայտնի դարձավ 2024 թվականի մայիսի կեսերին, գրում է Variety ամսագիրը։

Ֆիլմը պատմում է Վլադիմիր Պուտինի քաղաքական կարիերայի սկզբի մասին քաղաքական ստրատեգի տեսանկյունից, ով սկսել է համագործակցել «ԱԴԾ խոստումնալից սպայի» հետ Խորհրդային Միության փլուզումից հետո։ 

Ասայասը գալիք ֆիլմը համեմատում է ահաբեկիչ Իլիչ Ռամիրես Սանչեսի մասին պատմող իր Կարլոսի մինի-սերիալի հետ և ԱՄՆ-ում կուբայական լրտեսական ցանցի մասին պատմող «Մայամիի աֆերիզմը» լրտեսական ֆիլմի հետ:

Լոուն Deadline-ին ասել է, որ դեռ չի սկսել աշխատել դերի վրա. 
«Հիմա ես զգում եմ, որ կանգնած եմ Էվերեստի ստորոտին, նայում եմ վերև և մտածում. «Աստված իմ, ինչո՞ւ ես համաձայնեցի դա անել»: 

Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալիսիա Վիկանդերը, Փոլ Դանոն, Զաք Գալիֆիանակիսը և Թոմ Սթարիջը։ Նկարահանումները նախատեսվում է սկսել հունվարին։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image